
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը ձևավորել է կառավարությունը․ հայտնի են նախարարների անունները
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը սկսել է ձևավորել կառավարությունը։ Ջոն Հիլին, որը մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից՝ բանակի և նավատորմի թերֆինանսավորման դեմ բողոքի ֆոնին, նշանակվել է ֆինանսների նախարար: Էդ Միլիբանդը, որը 2010-ից 2015 թվականներին եղել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը, նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Շաբանա Մահմուդը կմնա ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2025 թվականից: Արտաքին գործերի նախկին նախարար Իվետ Քուփերը նշանակվել է առողջապահության նախարար: Առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը նշանակվել է պաշտպանության նախարար:
Առաջին օտարերկրյա առաջնորդները, որոնց հետ վարչապետ Բըրնհեմը հեռախոսով խոսել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Երկուշաբթի Չարլզ III թագավորը պաշտոնապես հանձնարարել է Բըրնհեմին ձևավորել կառավարություն: Մեծ Մանչեստրի 56-ամյա նախկին քաղաքապետն անցյալ ուրբաթ ստանձնել է Լեյբորիստական կուսակցության ղեկավարությունը՝ փոխարինելով Քիր Սթարմերին:
Այն, որ Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը, հայտնի էր մի քանի շաբաթ առաջ, սակայն նա պաշտոնապես պաշտոնը ստանձնել է միայն երկուշաբթի՝ թագավորի հետ հանդիպումից հետո։


