21 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր․ Shamshyan.com

29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Եսթեր Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին․ գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026