
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի վրա ծախսել է ավելի քան 37 միլիարդ դոլար․ Փիթ Հեգսեթ
Իրանի դեմ պատերազմը արժեցել է մոտ 37.5 միլիարդ դոլար․ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է, որ Սենատը հաստատի ևս 87 միլիարդ դոլարի ֆինանսավորում Պենտագոնի համար, որից 67 միլիարդ դոլարը նախատեսված է Մերձավոր Արևելքում գործողությունների համար։
Սենատում լսումները մի քանի անգամ ընդհատել են պատերազմի դեմ բողոքի ցույցի մասնակիցները։


