
Կրեմլը տեղեկացված չէ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին․ Պեսկով
Կրեմլը որևէ տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ The Times-ը հաղորդել է, որ հուլիսին Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպում։ Ըստ թերթի՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ երեկ Գերմանիայի կանցլեր Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գերմանական և ռուսական պատվիրակությունները հուլիսին բանակցություններ են վարել ադրբեջանական հողում՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար։
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի տարածքն «օգտագործվել է նման հանդիպում անցկացնելու համար առանց իր իմացության», բայց եթե այս հանդիպումը նախատեսված էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին նպաստելու համար, իրենք կարող ենք միայն ողջունել այն։
Ի պատասխան Ալիևի հայտարարության՝ Գերմանիայի կանցլեր Մերցը նշել է, որ հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի։


