
Եղվարդում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 49-ամյա Շահիջանի Հ-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Նժդեհ Մ-ի վարած կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան»,- գրում է լրատվամիջոցը։


