
Ոչ ոք չի կարող ԱՄՆ-ին թելադրել, թե ինչ վաճառենք Թուրքիային․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է այն տեղեկությունները, թե Իսրայելը դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն։
Թրամփն ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է և ասել. «Թուրքիան մեծ դաշնակից է եղել։ Ոչ ոք չի կարող ինձ թելադրել, թե ինչ պետք է վաճառենք, և ինչ ոչ»։
ԱՄՆ ղեկավարը հուլիսի 7-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, ինչից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնը կչեղարկի ռուսական С-400-ների պատճառով Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները։


