
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Օգոստոսի 2-ին` Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր․հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Նշվում է, որ էլեկտրագնացքներն այդ օրն անվճար կլինեն մինչև 12 տարեկան երեխաների համար, իսկ 12 տարեկանից բարձր ուղևորների համար կգործի 50% զեղչ։
Զեղչը չի տարածվում արագընթաց Երևան-Գյումրի-Երևան գնացքի վրա։


