30 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր սկանդալ՝ Թրամփի և Ինֆանտինոյի մասնակցությամբ․ ՖԻՖԱ-ն ներկայացրել է Աշխարհի առաջնության բաժնեմասերը ներդրողներին վաճառելու ծրագիր

Նոր սկանդալ՝ Թրամփի և Ինֆանտինոյի մասնակցությամբ․ ՖԻՖԱ-ն ներկայացրել է Աշխարհի առաջնության բաժնեմասերը ներդրողներին վաճառելու ծրագիր

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն պատրաստվում է ստեղծել 20 միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն, որը մասնավոր ներդրողների մասնակցությամբ կզբաղվի Աշխարհի առաջնության կառավարմամբ։ Ներդրողների թվում նշվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների ընտանիքը․ գրում է Euronews-ը։

Նշվում է, որ Ինֆանտինոն նախատեսում է ստեղծել «FIFA Forward Enterprise» (FFE) առևտրային դուստր ընկերություն, որը կզբաղվի Աշխարհի առաջնության, Աշխարհի ակումբային առաջնության և նմանատիպ մրցաշարերի կառավարմամբ։

Ընկերության նախնական արժեքը գնահատվում է 20 միլիարդ դոլար։ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այս տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է ներգրավել մինչև 4.2 միլիարդ դոլար՝ զարգացման ծրագրերը ֆինանսավորելու համար։

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ կընտրի վստահելի և երկարաժամկետ ներդրողների, որոնք ձեռք կբերեն ընկերության փոքր բաժնեմասեր, սակայն չեն ստանա դրա նկատմամբ վերահսկողություն։

Նշվում է, որ ՖԻՖԱ-ն համագործակցում է Նյու Յորքում գործող JP Morgan ընկերության հետ, իսկ նախատեսվող ներդրողների թվում է նաև Ջոշուա Քուշների հիմնած Thrive Eternal ընկերությունը։ Ջոշուա Քուշների եղբայրը՝ Ջարեդ Քուշները, ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփի ամուսինն է։

Երեքշաբթի ներկայացված այս նախաձեռնությունն անմիջապես խիստ քննադատության է արժանացել ՈՒԵՖԱ-ի կողմից։

«Սա այն սահմանն է, որը ֆուտբոլի կառավարմամբ զբաղվող մարմինները երբեք չպետք է անցնեն։ ՈՒԵՖԱ-ն այս հարցին չափազանց լուրջ է վերաբերում։ Նույնը պետք է անի ազգային ֆուտբոլային յուրաքանչյուր ասոցիացիա», – հայտարարել է ՈՒԵՖԱ-ն։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026