04 Օգս
2026
39° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր բոլոր քայլերն ունենալու են մի ուղղություն՝ ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն․Նարեկ Կարապետյան

Մեր բոլոր քայլերն ունենալու են մի ուղղություն՝ ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն․Նարեկ Կարապետյան

Ադրբեջանը չպետք է որոշի՝ մեր երկրի Սահմանադրությունն ինչպիսին պետք է լինիայսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

«Մենք պետք է ունենանք խաղաղության պայմանագիր, բայց այդ խաղաղության պայմանագիրը պետք է փակի շատ դռներ, մեր ապագա վտանգների դռները։ Եվ կարող եք վստահ լինել, որ մեր բոլոր քայլերը, քաղաքական քայլերն ունենալու են մի ուղղություն՝ ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ «հարևան» երկրի ղեկավարությունը բազմիցս նշել է, որ իրենք ունեն մտադրություն Հայաստանում փոխելու էթնիկ ժողովրդագրական վիճակը «Դուք չե՞ք տեսնում դա։ Իրենք, իրենց երկրի առաջնորդը մոտ 4 ամիս առաջ հայտարարել է, որ իրենք ցանկանում են «վերադառնալ» Հայաստան, իրենց ասելով՝ վերադառնալ, բայց իրենք այստեղ չեն եղել․․․ Իրենք ցանկանալու են Հայաստանում քիչ-քիչ, ինչպես նշել եմ, դա կլինի տարիների ընթացքում,  հողատարածքներ գնել, կսկսեն գնել տներ։ Մենք չունենք օրենք, որը կսահմանափակեր նրանց ստեղծած ընկերությանը՝ որքան գույք գնել, որքան՝ ոչ»։

Այդ իսկ պատճառով իրենց խմբակցությունն առաջարկում է ընդունել «հակասաֆարովյան օրենք»։

«Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, վստահ եղեք, Հայաստանում այնպիսի խաղաղության ենք գնալու, որ հարևան ոչ մի երկիր որևէ ձև Հայաստանի ժողովրդագրական վիճակին, ներքին գործերին խառնվելու հնարավորություն չի ունենալու»,- վստահեցրեց Նարեկ Կարապետյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026