04 Օգս
2026
39° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանական լողափում հայտնաբերվել է Վեներա աստվածուհու՝ մոտ 2000 տարվա վաղեմության արձանի գլուխը

Իսպանական լողափում հայտնաբերվել է Վեներա աստվածուհու՝ մոտ 2000 տարվա վաղեմության արձանի գլուխը

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի Ալմադրաբա լողափում իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է հռոմեական սիրո աստվածուհի Վեներայի՝ շուրջ 2000 տարվա վաղեմության արձանի մարմարե գլուխը գրում է El País-ն։

Թերթի հաղորդմամբ՝ գտածոն թվագրվում է մ.թ. I-II դարերին։

Նշվում է, որ գտածոն հայտնաբերվել է լողափի բարեկարգման ծրագրի շրջանակում խրամատ փորելու ժամանակ։ Քարերի և ավազների մեջ աշխատակիցները նկատել են լավ պահպանված մարմարե գլուխ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, և դեպքի վայր են հրավիրվել հնագետներ։

«Նրանք (շինարարարական աշխատանքներն իրականացնողները – Խմբ.) սխալ են թույլ տվել՝ խրամատի փորման մասին չտեղեկացնելով վերահսկողություն իրականացնող հնագիտական կառույցին, սակայն ժամանակին դադարեցրել են աշխատանքները և հայտնել գտածոյի հայտնաբերման մասին», – ասել է Ալիկանտեի մշակութային ժառանգության վարչության ղեկավար Խոսե Մանուել Պերես Բուրգոսը՝ հավելելով, որ Վեներան լավ էր պահպանվել. թեթև վնասված էին քթի և կզակի հատվածները։

Գտածոյի քաշը 14 կիլոգրամ է, բարձրությունը՝ 222 սանտիմետր, լայնությունը՝ 198 սանտիմետր։ Փորձագետների նախնական գնահատմամբ՝ հայտնաբերված գլուխը եղել է ամբողջական արձանի մաս, այլ ոչ թե առանձին կիսանդրի։

Այժմ արտեֆակտը պահվում է Ալիկանտեի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ մասնագետները մանրամասն ուսումնասիրում են այն։ Իշխանությունները նախատեսում են մինչև տարեվերջ եզակի գտածոն ցուցադրել հանրությանը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026