20 Օգս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպոլում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակ․ ի՞նչ է այն տալու մեր երկրին

Եվրոպոլում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակ․ ի՞նչ է այն տալու մեր երկրին

Հաագայում՝ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի Հանրապետության կապի սպայի գրասենյակը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Արդեն շուրջ 4 ամիս է՝ Եվրոպոլում որպես ՀՀ կապի սպա պաշտոնավարում է Արա Ֆիդանյանը, ապահովելով Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև առավել օպերատիվ ու արդյունավետ համագործակցություն։

Հայաստանի և Եվրոպոլի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն՝ ուղղված միջազգային և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, տեղեկատվության փոխանակմանը և իրավապահ ոլորտում համագործակցության խորացմանը։

ՀՀ կապի սպայի գրասենյակի բացումը կարևոր նոր քայլ է այս համագործակցության զարգացման ճանապարհին․ այն հնարավորություն կտա առավել արագ և համակարգված կազմակերպել տեղեկատվության փոխանակումը, ամրապնդել մասնագիտական կապերը և ընդլայնել համատեղ աշխատանքը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ