20 Օգս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում ընտրությունների անցկացումը հնարավոր չէ․ Պոդոլյակ

Ուկրաինայում ընտրությունների անցկացումը հնարավոր չէ․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովի հայտարարությանը՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ ներկայում դա հնարավոր չէ։

«Անկեղծ ասած՝ այսօր ծախսերի հետ կապված այլ առաջնահերթություններ կան։ Այսօր քվեարկության անցկացումն ապահովելու երաշխիքների համար անհրաժեշտ պայմաններ չկան»,- ասել է Պոդոլյակը La Repubblica-ին տված հարցազրույցում։

Որպես խոչընդոտ՝ նա նշել է շարունակվող ռազմական գործողությունները, օկուպացված տարածքները և քաղաքացիների տեղաշարժը։

«Հնարավոր չէ երաշխավորել քվեարկության անվտանգությունը, իսկ դա օրենքով նախատեսված պայման է, որը շարունակում է գործել»,- հավելել է նա։

Նշենք, որ Զելենսկիի նախագահական լիազորությունների ժամկետը պաշտոնապես ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Սակայն Կիևը հերթական ընտրություններ չի անցկացրել՝ պնդելով, որ ռազմական դրության ավարտից առաջ դա հնարավոր չէ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ