20 Օգս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դանիայում ուկրաինական հրթիռների վառելիքի գործարանի կառուցումը հետաձգվել է

Դանիայում ուկրաինական հրթիռների վառելիքի գործարանի կառուցումը հետաձգվել է

Դանիայում ուկրաինական հրթիռների համար պինդ վառելիք արտադրող գործարանի կառուցումը հետաձգվել է մինչև 2027 թվականի վերջ, իսկ նախագծի արժեքը եռապատկվել է. հայտնում է բրյուսելյան Euractiv-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ նախագծի սկզբնական արժեքը 50 մլն եվրո էր, իսկ այժմ այն հասել է 150 մլն եվրոյի։

Euractiv-ը նշում է, որ Դանիայի իշխանությունները գործարանի կառուցման համար վերացրել են ավելի քան 20 բյուրոկրատական խոչընդոտ, սակայն դա չի արագացրել գործընթացը։

Հետաձգման պատճառը գործարանի համար ընկերության կողմից ձեռք բերված շենքն է։ Այն անվտանգության չափանիշներով չի համապատասխանում պայթուցիկ և թունավոր նյութերի արտադրության պահանջներին։ Այժմ ընկերությունը որոշել է Դանիայում գործարանի համար նոր շենքն ինքնուրույն կառուցել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ