23 Օգս
2026
34° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ պահեստային համալիր է այրվում

Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ պահեստային համալիր է այրվում

Այսօր՝ օգոստոսի 23-ի գիշերը, խոշոր հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանում․ գրում են ռուսական լրատվամիջոցները։

Հրդեհը բռնկվել է պահեստային համալիրում, կրակը տարածվել է շուրջ 82 հազար քառակուսի մետր տարածքում

Դեպքի վայրում աշխատել է 217 փրկարար և 65 միավոր տեխնիկա։ Փրկարարների խոսքով՝ պահեստում պահվել են տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ թուղթ և պոլիմերային նյութեր։ Ուժեղ քամու պատճառով վտանգ է եղել, որ կրակը կարող է տարածվել հարակից շինությունների վրա։

Հերդեհն ամբողջությամբ դեռ չի մեկուսացվել ու մարվել։

Թե ինչի՞ց է առաջացել հրդեհը, դեռևս պարզ չէ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ