25 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունների կողմից ևս մի հարձակում Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի վրա․ ռուսական մամուլի անդրադարձը

Իշխանությունների կողմից ևս մի հարձակում Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի վրա․ ռուսական մամուլի անդրադարձը

Ռուսական մամուլը լայնորեն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ավագ որդուն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելուն, ինչպես նաև անցկացվող խուզարկություններին։

Ինչպես գրում է РИА Новости-ն, Հայաստանի ուժայինները խուզարկություն են անցկացնում նաև «Պռեգոմեշ» ընկերությունում, որը պատկանում է երգչուհի Սիրուշոյին՝ Ռոբերտ Քոչարյանի հարսին։

Известия-ն գրում է, որ խուզարկությունները և Ռոբերտ Քոչարյանին կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե տեղափոխելը տեղի են ունեցել Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև շարունակվող առճակատման ֆոնին։ Հուլիսին ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել էին քաղաքական դիմադրության նոր, ավելի լայնածավալ և համակարգային փուլի մասին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքարկումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո։

ТАСС-ը գրում է, որ Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն մեղադրում է նախկին նախագահին իր պաշտոնական դիրքն օգտագործելով իջեցված գնով գույք ձեռք բերելու համար։ Նշվում է, որ Հայաստանի նախկին նախագահ և «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրամանով։

Газета.ru-ն գրում է, որ այս քայլը դարձել է «իշխանությունների կողմից ևս մի հարձակում» Քոչարյանների և նրա ընտանիքի վրա։

Թեմային անդրադարձել են նաև РБК-ն, Коммерсантъ-ը, RT-ն և այլ ռուսական լրատվամիջոցներ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ