
Նեպալ-Չինաստան սահմանին ավերիչ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 1300 մարդ, այդ թվում՝ 300 օտարերկրացի անհետ կորած է
Ավելի քան 1300 մարդ, այդ թվում՝ առնվազն 300 օտարերկրացի, անհետ կորած է համարվում չորեքշաբթի Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով․ գրում է CNN-ը։
Հաստատված տվյալներով՝ զոհվել է ավելի քան 160 մարդ․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Աղետի հետևանքով վնասվել են առևտրային կարևոր ենթակառուցվածքներ, ինչը կարող է երկար ժամանակով խաթարել երկու երկրների միջև տնտեսական գործունեությունը։
Հզոր սողանքը փակել է Բհոտե Կոշի գետի հունը, ինչի հետևանքով Չինաստանից դեպի Նեպալ հոսող գետում ջրի հզոր հոսք է առաջացել։ Գիտնականների մի խումբ կարծում է, որ հնարավոր է՝ սառցադաշտից սառցակտոր է պոկվել և ընկել ներքևում գտնվող հովիտ՝ առաջացնելով սողանքը կամ առնվազն է՛լ ավելի մեծացնելով դրա հետևանքները։


