03 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Uber-ն առաջին անգամ Լոնդոնում կսկսի ուղևորներով ռոբոտաքսիների փորձարկումը

Uber-ն առաջին անգամ Լոնդոնում կսկսի ուղևորներով ռոբոտաքսիների փորձարկումը

Ամերիկյան Uber ընկերությունը բրիտանական Wayve ստարտափի հետ համատեղ առաջին անգամ Լոնդոնում ուղևորներ կփոխադրի ռոբոտաքսիներով․ գրում է The New York Times-ը։

Փորձարկման առաջին փուլին կմասնակցի 15 մեքենա։ Դրանք պատվերների համար հասանելի կդառնան այս շաբաթ։

Առայժմ բոլոր ռոբոտաքսիներում պարտադիր ներկա կլինի վարորդ-օպերատոր, որն անհրաժեշտության դեպքում կկարողանա ստանձնել մեքենայի կառավարումը։ Եթե անվարորդ մեքենաներից մեկը հասանելի լինի, ապա Uber հավելվածով պատվեր կատարելիս այն կհարցնի հաճախորդին՝ արդյոք ցանկանո՞ւմ է օգտվել նման մեքենայից։ Մերժման դեպքում նրան կուղարկվի սովորական՝ վարորդով տաքսի։

Wayve-ի գլխավոր տնօրեն Ալեքս Քենդալը հրաժարվել է նշել մոտավոր ժամկետներ, թե երբ բրիտանական իշխանությունները թույլ կտան այս տեխնոլոգիայի ավելի լայն ներդրումը Լոնդոնի ճանապարհներին։ Ըստ վերլուծաբանների, որոնց վկայակոչում է թերթը, դա տեղի կունենա ոչ շուտ, քան 2027 կամ նույնիսկ 2028 թվականին։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ