
Ավտոբուսային առանձնացված գծերն այլընտրանք չունեն․ Տիգրան Ավինյան
Մեզ համար այսօր գերակա են ընդհանուր երթևեկության կազմակերպման խնդիրները, աճող մարդատար մեքենաների թիվը, տարատեսակ հատվածներում ապօրինի կանգառները․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նույնիսկ մինչև հանրային տրանսպորտի կանգառների վերադասավորումը պետք է հասկանալ՝ այդ կանգառներից մեքենաները ոնց ենք հանում, որպեսզի հանրային տրանսպորտը 2-րդ գծում չկանգնի»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ ավտոբուսային առանձնացված գծերն այլընտրանք չունեն․ «Դրանք ապահովելու են հանրային տրանսպորտի արագ տեղափոխությունը քաղաքով մեկ»։


