
Գերմանիան պետք է պաշտպանի իր շահերը, այլ ոչ թե Ուկրաինայի․ Վայդել
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղի ունեցած ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակից հետո, նրա համանախագահ Ալիս Վայդելը հայտարարել է, որ Ֆրիդրիխ Մերցի օրերը որպես Գերմանիայի կանցլեր հաշված են։
«Մեր առաջնահերթությունը Գերմանիայի շահերն են, այլ ոչ թե Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի։ Իշխանության գալով՝ մենք կկրճատենք ավելորդ ծախսերը, կփակենք սահմանները և կարտաքսենք բոլոր նրանց, ովքեր պետք է լքեն երկիրը, այդ թվում՝ հանցագործներին», – ասել է Վայդելը։


