07 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն բարձր է գնահատում ամերիկացի բանագնացների ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ

ՌԴ-ն բարձր է գնահատում ամերիկացի բանագնացների ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ

Ռուսաստանը բարձր է գնահատում ամերիկացի բանակցողների ջանքերը, իսկ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն անձամբ է ասել, որ երախտապարտ է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին խաղաղության ձգտելու համար․ այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 5-ին Պուտինի հանդիպումն ԱՄՆ դեսպաններ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ խաղաղության հասնելու փոքր քայլ էր։

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում ամերիկացի բանակցողների ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ», – ընդգծել է նա։

Կրեմլը չի բացառել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև նոր շփումը՝ ամերիկացի բանակցողների՝ Կիև կատարած այցից հետո։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ