16 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրո ներգրավել Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող Միջին միջանցքի զարգացման համար

ԵՄ-ն նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրո ներգրավել Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող Միջին միջանցքի զարգացման համար

Եվրամիությունը նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համար, որը նախատեսված է Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկայի հետ կապելու համար․ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանում ԵՄ վիճակի մասին ելույթի ժամանակ։

«Սա կլինի միջազգային կապի նոր նախագիծ։ Այն ուղղակիորեն կկապի Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան եվրոպական շուկայի հետ։ Մենք այն անվանում ենք Միջին միջանցք», – նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն կօգտագործի «Գլոբալ դարպաս» (Global Gateway) նախաձեռնությունը՝ այս նախագծում պետական և մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։

«Մեր նպատակն է դիվերսիֆիկացնել երթուղիները, եռապատկել առևտրային հոսքերը և զգալիորեն կրճատել բեռնափոխադրման ժամանակը մինչև 2030 թվականը», – ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև հայտարարել է, որ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևի հետ համատեղ կանցկացնի փոխկապակցվածության վերաբերյալ տարածաշրջանային գագաթնաժողով։ Նա նշել է, որ գագաթնաժողովը կկենտրոնանա նախագծի գործնական իրականացման վրա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ