
Մենք պետք է բարեփոխենք Անվտանգության խորհուրդը․ Գուտերեշի ելույթը ՄԱԿ-ում՝ կետերով
Միայն ռազմական հզորությունը չի կարող ապահովել խաղաղություն։ Միայն տնտեսական հզորությունը չի կարող կայունություն բերել աշխարհին․ այսօր ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Նրա ելույթը՝ կետերով․
- Այս բազմաբևեռ աշխարհը կարող է պայմաններ ստեղծել գլոբալ խնդիրների՝ առավել հավասարակշռված և ներկայացուցչական լուծման համար։
- Մարտական գործողությունները պետք է դադարեցվեն։ Մարդասիրական օգնությունը պետք է տեղ հասնի, իսկ նավագնացությունը պետք է լիովին վերականգնվի՝ միջազգային իրավունքի համաձայն։
- Մենք պետք է բարեփոխենք Անվտանգության խորհուրդը, որպեսզի այն արտացոլի ժամանակակից աշխարհի իրողությունները։ Անվտանգության խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց աշխարհը հիմնարար կերպով փոխվել է այդ ժամանակվանից ի վեր։
- Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր արևմտյան 5 խոշորագույն նավթային ընկերություններ շուրջ կես տրիլիոն դոլարի շահույթ են ստացել։ Համեմատեք սա զարգացող երկրների համար կլիմայի փոփոխությանը հարմարվելուն ուղղված միջազգային պետական ֆինանսավորման հետ, որը հաշվետու վերջին տարում կազմել է ընդամենը 34 միլիարդ դոլար։


