15 Հոտ
2024
13.7° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ատելության խորհրդանիշ Փաշինյանը վարչապետ է, իսկ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը բանտում նստած է. Տիգրան Աբրահամյան

Ատելության խորհրդանիշ Փաշինյանը վարչապետ է, իսկ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը բանտում նստած է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուղիղ 4 ամիս է` Նարեկ Մալյանը բանտում է: Նրան մեղադրում են մի արարքում, որն այս իշխանության ամենաընդգծված հատկանիշներից է և որով ամենաբարձր մակարդակով շարժվում է իշխանությունը:

Ի՞նչ է նշանակում ատելության խոսքը և յուրաքանչյուրն իր մտքում թող մտածի, թե ով է իր մտքին գալիս, երբ խոսում են ատելության, ներազգային թշնամության կամ հասարակական տարբեր խմբերին բաժանելու` սևեր-սպիտակներ տարանջատելու մեջ:

Փաստ է, որ ատելության խորհրդանիշ Փաշինյանը ոչ միայն նստած չէ, այլ նույնիսկ վարչապետի պաշտոնն է վայելում, իսկ Նարեկը նստած է ու դեռ պարզ չէ, թե դատաիրավական համակարգը ոնց է հորով-մորով անելու այս կեղծ պրոցեսը»:

Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: