23 Հոկ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերջին գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Վերջին գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ վերջին բանակցությունները և արտահայտել Ռուսաստանի դիրքորոշումը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը համաձայնության է եկել ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որ պատրաստ է վերսկսել եռակողմ շփումները։

«Այս բանակցությունների նպատակը կլինի քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգության ապահովումը խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո՝ և դրա վերջնական տեսքով, այլ ոչ թե ռազմական գործողությունների դադարեցման արդյունքում»,- ասել է նա։

Զարուբինը նաև հարցրել է Պուտինին Զելենսկիի՝ Fox News-ին տված հարցազրույցում արված այն հայտարարության մասին, որ նա պատրաստ է հակամարտության սառեցմանը շփման գծի երկայնքով՝ Ուկրաինայի տարածքի 75%-ի պահպանմամբ։ Պուտինը պատասխանել է, որ դա «նրանց տարածքը չէ, դա պատմական Ռուսաստանի տարածքն է»։

Պուտինը նաև հայտարարել է, որ պատերազմ է ուզում ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։

«Մենք չենք ուզում կռվել Ուկրաինայի հետ։ Եթե Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է կռվել, թող կռվի, բայց ինչո՞ւ է կարծում, որ բոլորը պետք է վճարեն դրա համար և զենք մատակարարեն նրանց։ Մենք հիմա էլ պատրաստ ենք բանակցել և լուծում փնտրել այս դժվարին իրավիճակում։ Նրանք մեզ շատ մտերիմ մարդիկ են։ Վերջին գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»,-ասել է ՌԴ ղեկավարը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ