26 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՏԻՄ ընտրությունը ցույց տվեց՝ միակ ուժը, որը կարողանում է կազմակերպել պայքարը, «Ուժեղ Հայաստանն» է․ Նարեկ Կարապետյան

ՏԻՄ ընտրությունը ցույց տվեց՝ միակ ուժը, որը կարողանում է կազմակերպել պայքարը, «Ուժեղ Հայաստանն» է․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին՝ հայտարարելով, որ այն համայնքում, որտեղ մասնակցել է «Ուժեղ Հայաստանը», ՔՊ-ն ռեկորդային ցածր տոկոս է հավաքել և չի կարողացել հաղթել։

Նրա խոսքով՝ մյուս համայնքներում, որտեղ «Ուժեղ Հայաստանը» չի մասնակցել, ՔՊ-ն ճնշումների արդյունքում կարողացել է գերիշխող դիրք ստանալ։

«Միակ ուժը, որ կարողանում է պայքարել, էֆեկտիվ պայքարել հողի վրա, միակ ուժը, որ կարողանում է կազմակերպել այդ պայքարը, այս պահին քաղաքական դաշտում ես համարում եմ, որ մնացել է «Ուժեղ Հայաստանը»,- ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին՝ նա նշել է, որ գործակալների մասին խոսելիս վարչապետը պետք է շատ ուշադիր լինի։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ