ABCMEDIA
Դեմիլիտարիզացիայի օրակարգը ՀՀ-ն ոչնչացնելու օրակարգ է․ քաղաքագետ

Դեմիլիտարիզացիայի օրակարգը ՀՀ-ն ոչնչացնելու օրակարգ է․ քաղաքագետ

Հայաստանը իրավունք չունի մտածելու զինաթափման մասին, հակառակը՝ Հայաստանը պարտավոր է մտածել առավել արդյունավետ զինատեսակ ձեռք բերելու և երկրի անվտանգությունը առավել կայուն հիմքերի վրա դնելու մասին. ABC media– ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Հայաստանը պետք է մտածի ոչ միայն զինատեսակներ ձեռք բերելու, այլև արտադրելու մասին։ Ինչպես ժամանակին դավաճան իշխանությունը կեղծ հայտարարություններ էին անում, թե ժողովրդավարությամբ բարձունքների ենք հասել և ժամանակակից աշխարհում ժողովրդավարության վրա ոչ մեկ չի հարձակվում, հիմա էլ զինաթափման կեղծ հայտարարություններից հետո մենք կորցնելու ենք ոչ միայն հազարավոր մարդկանց այլ ամբողջ Հայաստանը»,- ասել է Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ միջազգային իրավունքի տեսակետից անգամ արդար է նա, ով ուժեղ է։ Այսօր ոչ մեկը չի գալու և Հայաստանի իրավունքները, առավել ևս անվտանգությունը ապահովելու։

«Դեմիլիտարիզացիայի օրակարգը հայ ժողովրդին բնաջնջելու օրակարգ է․ զինաթափելու փոխարեն զինվել է պետք»,֊եզրափակել է նա։

Հիշեցնենք՝ հունվարից 28-ին՝ հայկական բանակի 32-ամյակին նվիրված միջոցառմանը, Փաշինյանը խոսել է դեմիլիտարիզացիայի՝ ապառազմականացման մասին։ Նշել է, որ Հայաստանը առաջարկել է Ադրբեջանին սահմանային դեմիլիտարիզացիա իրականացնել։

Ադրբեջանը առաջարկը մերժել է, բայց դեռ փորձագիտական մակարդակով՝ ապառազմականացումը համարելով աբսուրդ և PR քայլ: