27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլի մերձակայքում գտնվող գործարանի աշխատակիցներին պատանդ են վերցրել

Ստամբուլի մերձակայքում գտնվող գործարանի աշխատակիցներին պատանդ են վերցրել

Զինված տղամարդը պատանդ է վերցրել Ստամբուլի Քոջաելի արվարձանում գտնվող Procter & Gamble գործարանի աշխատակիցներին, դեպքի վայր են բերվել հատուկ ջոկատայիններ։ Այս մասին տեղեկացնում է Haberturk հեռուստաալիքը։

«Ժամը 15:00-ի սահմաններում Գեբզե թաղամասում (Ստամբուլի արվարձան Քոջաելի.-Խմբ.) անհայտ անձը ատրճանակը ձեռքին ներխուժել է ամերիկյան Procter & Gamble ընկերությանը պատկանող գործարանի գլխավոր շենք։ Կասկածյալը, իբր, պատանդ է վերցրել գործարանում մարդկանց՝ ի նշան Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների դեմ բողոքի»,- պարզաբանում է հեռուստաալիքը։

Դեպքի վայր են շտապել ոստիկանությունը, հատուկ նշանակության ջոկատները և բժշկական խմբերը։ Հավելյալ տեղեկություններ ստանալու համար գործարանի շենք է ժամանել նաև Թուրքիայի Քոջաելի նահանգի նահանգապետ Սեդար Յավուզը։