ABCMEDIA
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն մարտին, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանին։

«Հրավիրում ենք նաև այլ երկրների՝ մասնակցելու Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի  ռազմածովային զորավարժություններին, որոնք տեղի կունենան մինչև մարտի վերջ»,- նրա խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։

Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը նշել է նաև, որ  զորավարժություններն անցկացվում են «ընդհանուր շահերից ելնելով` տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար»։