25 Հլս
2024
18° c ԵՐԵՎԱՆ
13.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապագայի սարքն արդեն վաճառքում է. Apple vision pro (լուսանկարներ, մեմեր)

Ապագայի սարքն արդեն վաճառքում է. Apple vision pro (լուսանկարներ, մեմեր)

Apple Vision Pro-ի՝ խառը իրականության սարքավորումներն արդեն հասանելի են վաճառքի համար։ Փետրվարի 2-ից դրանք վաճառվում են Apple-ի բոլոր օնլայն ու օֆլայն խանութներում։ Խառը իրականության գարնիտուրան գնորդների համար կարժենա ավելի քան 3500 դոլար։

«Տարածական հաշվարկների դարաշրջանը եկել է: Apple Vision Pro-ն սպառողական էլեկտրոնիկայի երբևէ ստեղծված ամենաառաջադեմ սարքն է: Դրա հեղափոխական և կախարդական փորձը կվերաիմաստավորի հաղորդակցման, ստեղծարարության և ճանաչողության ձևերը»,- ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Vision Pro-ն ունի ամրացվող գոտիների երկու տարբերակ՝ Solo Knit Band և Dual Loop Band: Դրա շնորհիվ սարքն օգտագործողները կկարողանան ընտրել ամրացման ամենահարմար և հարմարավետ տարբերակը:
Դե քանի որ այս իրադարձությունը մեծ աղմուկ հանեց, այն չէին կարող շրջանցել նաև ինտերնետ թրոլները։ Ձեզ ենք ներկայացնում մեմերի շարք, որոնք փոխանցում են նոր գարնիտուրայի էությունը։

 

Աղվան Ասոյան