12 Հլս
2024
27.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում

Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում

Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին ասել է, որ Իսրայել այցի ընթացքում մտադիր է իր աջակցությունն հայտնել երկրի կառավարությանը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարում:

Մայլին երկուշաբթի մեկնել է Թել Ավիվ՝ սկսելով իր արտասահմանյան այցը, որը կներառի նաև այցելություններ Իտալիա և Վատիկան:

Ի դեպ, ինչպես նշում են լրատվամիջոցները, Արգենտինայի նախագահը մեկնել է կոմերցիոն ինքնաթիռով, սակայն թռիչքը հետաձգվել է, քանի որ նախագահն առաջարկել է մի քանի սելֆի անել:

 «Ես պատրաստվում եմ իմ աջակցությունը հայտնել Իսրայելին `ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ պայքարում»,- ասել է Մայլին` ինքնաթիռում տված հարցազրույցում։

Ավելի վաղ Մայլին հայտարարել էր, որ Արգենտինայի կառավարությունն արդեն դիտարկում է ՀԱՄԱՍը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը, սակայն այդ որոշումը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Մայլին ասել է, որ Իսրայել կատարած իր այցի նպատակը, որտեղ նախատեսված են հանդիպումներ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ, ունի նաև առևտրային կապերի խորացման միտում։