12 Հլս
2024
36.3° c ԵՐԵՎԱՆ
26.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալությունը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալությունը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը. այս մասին ներկայացնում է Միության տարածած հայտարարությունը․

«Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, ապա որոշ ժամանակ պահվելուց հետո Թուրքիա է արտաքսվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակ Նիկ Գուգերը։ Այս կասկածելի իրողությունը, որը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել ո՛չ Բաքվի, ո՛չ Շվեյցարիայի կողմից, անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջան-Եվրոպա վտանգված երկխոսության լույսի ներքո։

Նիկ Գուգերը հանդիսանում է նաև ԵԽԽՎ անդամ: Անհրաժեշտ է վերհիշել, որ օրեր առաջ ԵԽԽՎ-ն չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ հիմք ընդունելով ինչպես Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ողբերագական դրությունն ու արտահերթ ընտրություններին հետևելու համար ԵԽԽՎ-ին չհրավիրելը, այլև Արցախի բնակչության դեմ պատերազմը։ ԵԽԽՎ այս որոշմանն ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահը սպառնացել էր վերանայել Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և ՄԻԵԴ-ին։ Հետևապես, Նիկ Գուգերի արտաքսումը յուրատեսակ պատասխան կարելի է համարել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ին։

Ադրբեջանի այս քայլը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ ադրբեջանական վարչակարգը խորապես արհամարհում է եվրոպական ինչպես մարդասիրական, այլնպես էլ իրավական արժեհամակարգը։ Իր ներքին և արտաքին քաղաքականության հակահումանիստական տրամաբանությունն ու գաղափարախոսությունը վերանայելու, Արցախի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման փաստը հրապարակավ ընդունելու և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատելու փոխարեն Ադրբեջանը ձեռնոց է նետում համաշխարհային իրավարարությանն ու քաղաքակրթական արժեքներին՝ զարգացնելով ծայրահեղ ազգայնամոլական ագրեսիվ գաղափարախոսության վերարտադրաման բարենպաստ պայմաններ չդիտարկվող, բայց կանխատեսելի ու թատերականացված ընտրությունների շնորհիվ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի համոզված ապակառուցողականությունը և կոչ անում եվրոպական համայնքին հաշվի առնել, թե ԵԽԽՎ պատգամավորի հետ նման կերպ վարված վարչակարգը ինչպես կարող է վարվել հասարակ քաղաքացիների, մասնավորապես անզեն հայկական քաղաքացիական բնակչության հետ»։