ABCMEDIA
Վրաստանը նոր վարչապետ և կառավարություն ունի

Վրաստանը նոր վարչապետ և կառավարություն ունի

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել երկրի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեին և հաստատել է կառավարության նոր կազմը։ Այս մասին տեղեկանում ենք civil.ge կայքից։

Վրաստանի նախորդ  կառավարության 12 անդամներից 11-ը պահպանել են իրենց պաշտոնները։

Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հունվարի 29-ին։ Նրա փոխարեն այսօր վարչապետի պաշտոնը ստանձնեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Խորհրդարանի լիագումար նիստում կայացած քվեարկությունից հետո, որտեղ պաշտոնապես նշանակվել են բոլոր նախարարները, այդ թվում՝ վարչապետը, պատգամավորները վստահություն են հայտնել Վրաստանի նոր կառավարությանը։ Կառավարությանը վստահություն է հայտնել 84 պատգամավոր, 10 պատգամավոր դեմ  է քվեարկել նոր կառավարության կազմին։ Նիստին ներկիա է եղել 105 պատգամավոր։