ABCMEDIA
Մեկ շաբաթում ավելի քան 35 ուկրաինացի զինծառայող է գերի հանձնվել. ՌԴ ՊՆ

Մեկ շաբաթում ավելի քան 35 ուկրաինացի զինծառայող է գերի հանձնվել. ՌԴ ՊՆ

Շաբաթվա ընթացքում ավելի քան 35 ուկրաինացի զինծառայող է գերի հանձնվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

 

Նշված ժամանակահատվածում 36 զինծառայող է գերի հանձնվել ռուսական զորքերին։

 

Նշվում է նաև, որ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 570 ինքնաթիռ, 265 ուղղաթիռ, 12 166 անօդաչու սարք, 464 զենիթահրթիռային համալիր, 14 956 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, ինչպես նաև 18 419 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա: