ABCMEDIA
Ստորագրվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագիրը

Ստորագրվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագիրը

Նոյեմբերի 20-ին ՀՀ
արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական
միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական
ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Համաձայնագիրը հայկական
կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ
ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս
Մարագոսը: