ABCMEDIA
Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել

Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել

Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի խորհրդարանի քարտուղարին։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում տալով Բուլղարիայի Նախարարների խորհրդի մամուլի ծառայությանը։

Կառավարության ղեկավարը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ:

Ավելի վաղ Նիկոլայ Դենկովը հայտարարել էր, որ պաշտոնապես հրաժարականի մասին կհայտարարի մարտի 6-ին։