27 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը թույլ կտա՝  օրական երկու վառելիքով բեռնված  բեռնատարի մուտքը Գազայի հատված

Իսրայելը թույլ կտա՝ օրական երկու վառելիքով բեռնված բեռնատարի մուտքը Գազայի հատված

Իսրայելը հայտնել է, որ ԱՄՆ ճնշումից հետո կթույլատրի, որ օրական
Գազայի հատված մտնի վառելիքով բեռնված երկու բեռնատար. այս մասին տեղեկացրել է
ВВС-ն։

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ երկու օրը մեկ կթույլատրվի
մոտ 140 հազար լիտր վառելիք հասցնել Գազայի հատված։

«Այդ վառելիքի մեծ մասը նախատեսված է օգնություն հասցնող բեռնատարների,
ինչպես նաեւ ՄԱԿ աջակցության համար՝ որպեսզի ապահովվեն ջրամատակարարումն ու սանիտարիան։
Մնացած վառելիքը նախատեսված է բջջային կապի եւ ինտերնետի համար, որոնք անջատվել էին
վառելիքի անբավարարության պատճառով»,- ասել է պաշտոնյան։