ABCMEDIA
Ռուսաստանը որևէ մեկի վրա հարձակվելու պլաններ չունի․ Զախարովա

Ռուսաստանը որևէ մեկի վրա հարձակվելու պլաններ չունի․ Զախարովա

Ռուսաստանը չի ծրագրել և երբեք չի ծրագրի հարձակում որևէ մեկի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը չունի և երբեք չի ունեցել ուղղակի կամ անուղղակի ագրեսիայով հարձակվելու, որևէ մեկի հետ հակամարտություն սկսելու ծրագրեր՝ կապված ՆԱՏՕ-ի, Վաշինգտոնի, Ուկրաինայի, որևէ մեկի հետ: Բայց եթե կարդաք ՆԱՏՕ-ի դոկտրինալ փաստաթղթերը, որի մեջ մտնում է Վաշինգտոնը, Լոնդոնը, ամբողջ Բրյուսելը, ապա այս փաստաթղթերում հավաքական Արևմուտքն է, որ Ռուսաստանը հայտարարեց ուղղակի սպառնալիք»:

Սա, Զախարովայի խոսքով, խոսում է ագրեսիայի մասին։

«ՆԱՏՕ-ի անդամները պետք է հասկանան, որ իրենց կողմից մեր երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք անպատասխան չի մնա»,- ընդգծել է դիվանագետը։