27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չենք նահանջելու, չենք հանձնվելու, ես չեմ հանձնվի. Բայդենը՝ Պուտինին

Չենք նահանջելու, չենք հանձնվելու, ես չեմ հանձնվի. Բայդենը՝ Պուտինին

Միացյալ Նահանգները զորք չի ուղարկի Ուկրաինա, սակայն, կշարունակի աջակցել Ուկրաինային. hայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

 

«Եթե ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ զենք, ապա նա կկարողանա հաղթել Ռուսաստանին, իսկ Կիևին օգնության տրամադրման արգելափակման դեպքում ԱՄՆ֊ն կկորցնի համաշխարհային առաջնորդությունը»,- ասել է նա:

 

Դիմելով Կոնգրեսին՝ Բայդենն ասել է, որ պետք է դեմ կանգնել Պուտինին:

 

«Եթե Միացյալ Նահանգները հիմա նահանջեն, դա Ուկրաինային վտանգի տակ կդնի: Եվրոպան վտանգի տակ է, ազատ աշխարհը վտանգի տակ է, ինչը քաջալերում է նրանց, ովքեր ցանկանում են մեզ վնաս հասցնել: Նախագահ Պուտինին ուղղված իմ ուղերձը պարզ է՝ չենք նահանջելու, մենք չենք հանձնվի, ես չեմ հանձնվի», – վստահեցրել է Ջո Բայդենը: