27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է. ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ

Հարավային Կովկասում Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է. ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ

Հանդիպել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը և  Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռոբերտ Բրիգերը․ տեղեկացնում են դեսպանությունից։

 

Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում, ասել է  Գեներալ Բրիգերը, ներկայացնելով ռազմական և պաշտպանական ոլորտում Եվրոպական միության ռազմավարությունը և դրանից բխող առաջնահերթությունները, համաեվրոպական անվտանգության տեսլականը:

 

 

Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն ընդհանուր փոխգործակցության մակարդակը՝ կարևորելով դրա անվտանգային և պաշտանական բաղադրիչի ընդլայնումը։

 

Բալայանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Հայաստանի կառավարության  կողմից իրականացվող զինված ուժերի մասշտաբային բարեփոխումների ծրագիրը՝ ընդգծելով ԵՄ աջակցության անհրաժեշտությունը։

 

Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը գործունեությունը, դեսպանը նշել է, որ այն կարևոր կայունացնող դերակատարություն ունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում վերջին զարգացումների, տարածաշրջանային անվտանգության հեռանկարների ու համագործակցության հնարավորությունների շուրջ։