ABCMEDIA
Բաքվում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Բաքվում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մարտի 15-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Ջեյհուն Բայրամովի, Իլյա Դարչիաշվիլիի և Հաքան Ֆիդանի եռակողմ հանդիպումը. այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Բաքվի հանդիպումը կլինի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։

Հանդիպման օրակարգը չի հայտարարվել։