Եվրոպական միությունը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի
և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու համար՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ
պայմանագրի կնքման․ ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով
բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն լիովին հավատարիմ է և շարունակում է ջանքեր գործադրել
Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններն՝ առանց հետաձգման վերսկսելու համար»,- հայտարարել
է նա։
Բորելը նաև հիշեցրել է, որ բանակցային գործընթացի վերջնանպատակն
է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը: