ABCMEDIA
Բնակիչների այն մտահոգություններին, թե իրենք շրջափակման մեջ կհայտնվեն, եթե տարածքները հայտնվի թշնամու մոտ, պատասխաններ են տրվել․ Փաշինյան

Բնակիչների այն մտահոգություններին, թե իրենք շրջափակման մեջ կհայտնվեն, եթե տարածքները հայտնվի թշնամու մոտ, պատասխաններ են տրվել․ Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, մասնավորապես` Ոսկեպար և Բաղանիս։ Ողջ օրվա ընթացքում հանդիպումից հրապարակվեց միայն մեկ լուսանկար։ Հանդիպման մանրամասների մասին Փաշինյանը հրաժարվել է խոսել։ Լրագրողի հարցին, թե ի վերջո, ինչ է քննարկվել գյուղացիների հետ, Փաշինյանը պատասխանեց.

«Մեր հանդիպումը տևեց մոտավոր երեք ժամ։ Կարծում եմ մտահոգություններ կան, որ լրագրողներին չեն ասել, բայց ինձ ասել են։ Ամբողջ հանդիպումը տեսանկարահանվել է և կհրապարակվեն, բայց հասկանալիորեն այն հատվածները, որոնք գաղտնիքի տարր են պարունակում, դրանք չեն հրապարակվի»,-հայտարարել է Փաշինյանը։

Նրա պնդմամբ, հանդիպման ամենակարևոր ասելիքը իր վերջին ասուլիսի ասելիքն էր.

«Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել վերջին ասուլիսի ժամանակ, ցույց եմ տվել նաև այստեղ, և ասելիքս կառուցված է եղել դրա վրա»,-ասաց նա։

Բնակիչների այն մտահոգություններին, թե իրենք շրջափակման մեջ կհայտնվեն, եթե այդ տարածքները հայտնվի թշնամու մոտ, Փաշինյանի խոսքով՝ պատասխաններ են տրվել։

«Մենք պատասխանել ենք այդ հարցերին և մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այդպիսի մի հարց չլինի, որը կմնա անպատասխան։ Եթե հարց լինի, որ մնա անպատասխան՝ նշանակում է, որ մենք լուծում չունենք այդ հարցին։ Որոշ հարցերին, այո, պատասխանով էինք եկել, բայց որոշ հարցերի հետ կապված էլ մարդկանց ուղիղ ասացի, որ այսօր եկել եմ ո՛չ միայն հարցերին պատասխանելու, այլև հարցերը հավաքելու և այդ հարցերը կառավարության սեղանին որպես օրակարգ դնելու, հետո դրանց պատասխաններով վերադառնալու համար»,-նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հարցեր կային, որոնց սրությունը ավելի էմոցիոնալ և ավելի գործնական զգաց։

«Հարցեր կան, որոնք պետական գաղտնիքներ են պարունակում»,-ասաց նա։