ABCMEDIA
Մեր մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է. Պուտինը հանրահավաքին ներկայացել է մրցակիցների հետ

Մեր մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է. Պուտինը հանրահավաքին ներկայացել է մրցակիցների հետ

Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում Ռուսաստանի հետ Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորման 10-ամյակին նվիրված միջոցառմանը ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացել է մրցակից թեկնածուների հետ։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը։

«Այսօր ես հանդիպեցի գործընկերներիս հետ, որոնք իրենց ճանապարհն անցան նախագահական նախընտրական արշավում։ Մեր մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է։ Նրանք բոլորն այստեղ են, այս հրավերը նրանց համար անսպասելի էր, հրավիրեցի, որ գան այս միջոցառմանը, տոնին»,- ասաց Պուտինը։

Նա մրցակից թեկնածուների և երգիչ Գրիգորի Լեպսի հետ կատարեց Ռուսաստանի պետական հիմնը։