ABCMEDIA
Իսրայելական պատերազմի հետևանքով Գազայի բնակչությանը հասանելի ջրի բաժինը նվազել է 97%-ով

Իսրայելական պատերազմի հետևանքով Գազայի բնակչությանը հասանելի ջրի բաժինը նվազել է 97%-ով

Գազայի գոտում մեկ շնչին բաժին ընկնող ջրի քանակը նվազել է 97%-ով՝ Իսրայելի կողմից ծավալված պատերազմի ֆոնին ջրամատակարարման ենթակառուցվածքների մեծ ավիրածությունների և մատակարարումների վատթարացման պայմաններում:



Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ Պաղեստինի վիճակագրության կենտրոնական բյուրոյի և Պաղեստինի ջրային վարչության կողմից հրապարակված համատեղ զեկույցը ուշադրություն է հրավիրում Գազայի գոտում ջրի վիճակի վատթարացման վրա:


«Թեև այս տարվա համաշխարհային տոնակատարությունը, որն անցկացվում է «Ջուր՝ հանուն խաղաղության» կարգախոսի ներքո, ընդգծում է ջրի կարևոր դերը համաշխարհային խաղաղության խթանման գործում, Գազայում ջրի սակավության ճգնաժամը սրվում է Իսրայելի կողմից մղվող պատերազմի պատճառով:



Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայի գոտում սկսված պատերազմը հանգեցրել է Գազայում ջրի՝ մեկ շնչին բաժին ընկնող քանակի նվազեցմանը՝ մինչև օրական 3-15 լիտրի՝ 2022 թվականին մեկ շնչի հաշվով օրական մոտ 84,6 լիտր սպառման ցուցանիշի համեմատ։



Զեկույցի համաձայն՝ Գազայում ներկայումս առկա ջրի ընդհանուր ծավալը գնահատվում է մինչև ագրեսիան առկա ջրի ընդհանուր քանակի մոտ 10-20%, և այդ քանակությունը ֆիքսված չէ և կախված է վառելիքի առկայությունից»,- ասված է զեկույցում։



Ջրային ցանցերի մոտ 40%-ը ավերվել է, ինչի հետևանքով բնակիչները չեն կարողանում մաքուր ջուր ստանալ:



Զեկույցում նշվում է նաև, որ պատերազմից առաջ պայմանները շատ ավելի լավ չեն եղել, քանի որ, Պաղեստինի ջրային վարչության գնահատականներով Գազայի բնակչության միայն մոտ 4%-ն ուներ հասանելիություն չաղտոտված ջրին։ Սակայն այսօր վառելիքի պակասը խոչընդոտում է ջրամատակարարման համակարգերի աշխատանքին, իսկ Գազայի բնակչության մեծամասնությունը մաքուր խմելու ջրին հասանելիություն չունի:



Զեկույցի համաձայն՝ միակ աղազերծման կայանը աշխատում է 5%-ից պակաս հզորությամբ, ինչը հաստատում է ճգնաժամի լրջությունը։



Պաղեստինը հիմնականում կախված է ցամաքային և մակերևութային աղբյուրներից ստացված ջրից, որը կազմում է ընդհանուր հասանելի ջրի 75,7%-ը։



Մակերևութային ջրերին հասանելիության բացակայության հիմնական պատճառը կապված է Հորդանան գետի ջրերի նկատմամբ իսրայելական վերահսկողության հետ։



Հատկանշական է, որ Իսրայելը 1967 թվականից ի վեր թույլ չի տվել պաղեստինցիներին մուտք գործել Հորդանան գետի ջրեր, իսկ այդ ջրի ծավալը գնահատվում է մոտավորապես 250 մլն խմ։



Մինչ պաղեստինցիները տառապում են ջրի օրական ցածր սպառումից, իսրայելցիներն ունեն շատ ավելի մեծ սպառման մակարդակ՝ օրական մոտ 300 լիտր, ընդ որում Իսրայելը վերահսկում է պաղեստինյան ջրի աղբյուրների ավելի քան 85%-ը: