20 Հլս
2024
23.3° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հեզբոլլահի» զինյալները գնդակոծել են իսրայելական բրիգադի շտաբը

«Հեզբոլլահի» զինյալները գնդակոծել են իսրայելական բրիգադի շտաբը

Լիբանանի «Հեզբոլլահ» կուսակցության զինված թևը հայտնել է Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Քիրյաթ Շմոնա քաղաքում իր գրոհայինների կողմից 769-րդ տարածքային բրիգադի շտաբի և իսրայելական զորքերի զորանոցի վրա հարձակման մասին։

«Հեզբոլլահի» տարածած հայտարարության մեջ ասվում է, որ շիա մարտիկները կրակ են բացել հակառակորդի ուղղությամբ՝ օգտագործելով բազմաթիվ հրթիռային համակարգեր։ «Իսլամական դիմադրության գործողությունն իրականացվել է ի պատասխան ԱլԽաբարիա գյուղի բժշկական կենտրոնի վրա իսրայելական հարձակման, որտեղ յոթ մարդ է զոհվել»,- նշված է տեքստում։

Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի` «Հեզբոլլահի» ստորաբաժանումները Իսրայելի տարածք են արձակել առնվազն 30 հրթիռ: Ականներն ընկել են արդյունաբերական տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ընդհանուր առմամբ խոցվել է յոթ կետ, որտեղ նյութական վնասներ են պատճառվել։ Հեռուստաալիքի տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ վիրավորվել է երեք իսրայելցի։