Ծեծկռտուք՝ Փարիզի օդակայանում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ
Փարիզի օդակայանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, երբ իշխանությունը փորձել է քուրդ ակտիվիստին արտաքսել Թուրքիա։ Մոտ 20 մարդ հարձակվել է տղամարդուն ուղեկցող ավտոշարասյան վրա։ Նրանք համոզված են, որ Թուրքիայում քուրդ ակտիվիստին խոշտանգելու և ձեռրբակալելու են; Օդանավակայանի երեք աշխատակից վիրավորվել է։ Ակտիվիստին ի վերջո վտարել են երկրից։
Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։ «Խաբեբա և հանցավոր սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառն է», – հայտարարել է Ռայիսին:
Միջազգային անցուդարձը` տեսաշարով։