ABCMEDIA
Հանրահավաք Բեռլինում՝ Ռուսաստանի և Գերմանիայի միակցված դրոշներով․ ցուցարարները դեմ են ռուս-ուկրաինական պատերազմում Գերմանիայի մասնակցությանը

Հանրահավաք Բեռլինում՝ Ռուսաստանի և Գերմանիայի միակցված դրոշներով․ ցուցարարները դեմ են ռուս-ուկրաինական պատերազմում Գերմանիայի մասնակցությանը

Բեռլինում զատկական ցույց է կայացել։ Ցուցարարները պահանջում են Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսել և դեմ են հակամարտությունում Գերմանիայի մասնակցությանը։

Կազմակերպիչների պնդմամբ, ցույցին 6,000 մարդ է մասնակցել: Շատերը ռուս-գերմանական միակցված դրոշներ, ինչպես նաև Պաղեստինի խորհրդանիշներ են բերել։

Բանախոսները կոչ են արել դադարեցնել զենքի մատակարարումը հակամարտության գոտիներ, ձգտել համաշխարհային խաղաղության և անվտանգության համաեվրոպական համակարգի՝ Ռուսաստանի Դաշնության ներգրավմամբ։