ABCMEDIA
Ադրբեջանում Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ են հնչել մարդու իրավունքները պաշտպանելու համար

Ադրբեջանում Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ են հնչել մարդու իրավունքները պաշտպանելու համար

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ են հնչել Ադրբեջանի խորհդարանում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար: Այս մասին տեղեկանում ենք «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«Մասնավորապես, քննարկվել է Արման Թաթոյանի գործունեությունը [մի մասի մեջբերում], թե իբր 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստանն ուներ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան, այլ մարդու իրավունքների բռնաբարման կոմիսար, որ Ադրբեջանի դեմ էր գործում, ելույթներ էր ունենում, նվաստացնում էր ադրբեջանցի ժողովրդին և առաջ տանում Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»։

Այնուհետև, գովաբանելով ադրբեջանական իշխանությանը և Ադրբեջանի մարդու իրավունքների համակարգը` աշխարհին ու հատկապես Ֆրանսիայի նախագահին արվել են Ադրբեջանն ավելի լավ ճանաչելու կոչեր:

Ակնհկայտ է, որ ադրբեջանական իշխանության շահերից չէր բխում, երբ արձանագրում էինք և շարունակում ենք արձանագրել խոշտանգումների, սպանությունների ու այլ պատերազմական հանցանքների ապացույցներ, երբ արձանագրում էինք իշխանության կողմից հովանավորվող ատելության ու ռասիզմի աստիճանը հայերի նկատմամբ:

Ժողովուրդների միջև խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց համոզված ենք, որ իրական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ արմատախիլ արվի իշխանության հովանավորությամբ ռասիզմն ու ատելությունը, երբ հայասպանությունը կստանա իրական պատիժ, այլ ոչ թե կարժանանա Ադրբեջանի պաշտոնյաների բարձր խրախուսանքների», – ասվում է հաղորդագրության մեջ: