Մի պատառ հիշողություն․ Ֆիրդուսի շուկա (ֆոտոշարք)
Հիշողությունը հետաքրքիր բան է, որը հաճախ կռիվ է տալիս բանականությանդ հետ, անկախ նրանից` հիշածդ գեղատեսիլ վայր է, գեղեցիկ կին, թե աղբավայր։ Բոլորից էլ հավասարաչափ նույն, հաճախ դրական էմոցիաներ ես ստանում։ Նույնը Ֆիրդուսի շուկան է։ Քաղաքի հենց կենտրոնում ծվարած գավառականության մնացորդն էլ չկա, բայց այն կար, երբ մենք երջանիկ էինք, հետևաբար հաճախ աղբավայր հիշեցնող շուկան հիմա արդեն դրական էմոցիաներ է առաջացնում։ Ու ամեն ինչ այնքան կոլորիտային էր։ Ներկայացնում ենք 2017 թվականին արված լուսանկարներ, որտեղ արտացոլված է Ֆիրդուսի շուկան։
Աղվան Ասոյան