ABCMEDIA
Պակիստանի վարչապետն առաջարկում է Իսրայելի դեմ քրեական գործ հարուցել ՄԱԿ-ի դատարանում

Պակիստանի վարչապետն առաջարկում է Իսրայելի դեմ քրեական գործ հարուցել ՄԱԿ-ի դատարանում

Պակիստանի վարչապետ Անուար-ուլ-Հակ Կաքարն առաջարկել է ուսումնասիրել
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ գործ հարուցելու հնարավորությունը․
այս մասին նա հայտարարել է Էր Ռիադում անցկացվող Արաբական իսլամական համատեղ արտահերթ
գագաթնաժողովում․ հաղորդում է պակիստանյան Frontier Post թերթը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես խստագույնս դատապարտում եմ այդ վայրագությունները», – ասել
 է նա:

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է Իսրայելի ղեկավարությանը
պատասխանատվության ենթարկի Պաղեստինի ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար։

Նա կեչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին մի կողմ
թողնել իրենց տարաձայնությունները և շտապ կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության
պահպանման իրենց հիմնական պարտականությունը:

«Մարդկային կյանքեր չեն կարող զոհաբերվել տեխնիկայի զոհասեղանին»,
– ասել է նա։